Բաժիններ՝

Որ ոլորտներում են ամենից բարձր վարձատրում Հայաստանում

2015 թվականի փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173556 դրամ, որը 2014 թվականի փետրվարյան ցուցանիշից բարձր է 10.4%-ով։

Այդ թվում, պետական հատվածի միջին աշխատավարձը կազմել է 155782 դրամ (աճը՝ 13.5%), ոչ պետական հատվածինը՝ 199259 դրամ (աճը՝ 6.9%)։

Եթե դիտարկենք ըստ ոլորտների՝ ամենաբարձր աշխատավարձը ստանում են ֆինանսական և ապահովագրական ոլորտի աշխատակիցները։ Միջին ամսական անվանական աշխատավարձն այստեղ 2015թ. փետրվարին կազմել է 348205 դրամ։

Աշխատավարձի մեծությամբ երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է (ամսական 328041 դրամ), երրորդը՝ շինարարությունը (219171 դրամ)։ Հանրապետական միջինից բարձր աշխատավարձ ստանում են պետական կառավարման և պաշտպանության, ինչպես նաև՝ արդյունաբերության ոլորտներում։

Ամենացածր աշխատավարձը կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում է՝ ամսական 111355 դրամ։ Դրան հաջորդում են սպասարկման այլ ծառայությունների ոլորտը (ամսական 113 276 դրամ) և կրթությունը (ամսական 113457 դրամ)։

 

salary-2015FEB

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս