Կյանքի 10 դաս Սթիվ Ջոբսից
Cluber.com.ua կայքը ներկայացրել է կյանքի 10 դաս՝ Սթիվ Ջոբսից:
1. Լսեք ձեր սրտի ձայնը: Ձեր աշխատանքը շատ ժամանակ է խլում, և բավարարված լինելու միակ միջոցն է՝ անել այն, ինչ ձեզ դուր է գալիս: Դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը: Եթե այդպիսի աշխատանք դեռ չեք գտել, մի դադարեցրեք որոնումները: Մի՛ հանձնվեք:
2. Փոխեք ձեր շրջապատը: Ինձ չի ուրախացնում այն միտքը, որ ես կլինեմ գերեզմանատան ամենահարուստ անձը: Պառկել քնելու՝ այն մտքով, որ դու որևէ լավ բան ես արել. ահա թե ինչն է ուրախացնում:
3. Այլ կերպ մտածեք: Հանճարեղ մտքերը նստած տեղում չեն ծնվում: Խոսեք մարդկանց հետ, հետևեք աշխարհին, հարցեր տվեք, դուրս եկեք աշխատավայրից, փորձեք:
4. Մտքեր վաճառեք և ոչ թե՝ արտադրանք: Ձեր հաճախորդները երազում են ավելի երջանիկ կյանքի մասին: Հարստացրեք նրանց կյանքը:
5. Արտադրանքը ստեղծեք ձեզ համար: Երբ մենք նախագծում էինք Mac-ը, մենք դա վերացական անձի համար չէինք անում: Մենք դա անում էինք ինքներս մեզ համար: Մենք ցանկանում էին դառնալ այն մարդկանց խումբը, ովքեր կդատեին՝ ինչն է լավ, ինչը՝ վատ: Մենք մարքետինգային հետազոտություններ չենք իրականացրել: Մենք ցանկանում էինք իդեալական իր ստեղծել:
6. Մի վախեցեք «ոչ» ասել: «Ոչ» ասեք, որպեսզի կենտրոնանաք ավելի կարևոր հանգամանքների վրա:
7. Մի բարդացրեք:
8. Ձգտեք իդեալականին:
9. Խախտեք կանոնները: Նա, ով իրերն այլ կերպ է տեսնում, հիացած չէ սահմանված կանոններով: Միայն նա է փոխում աշխարհը, ով մտածում է, որ կարող է անել դա:
10. Դուք միայն մեկ անգամ եք ապրում: «Եթե այսօր լիներ իմ վերջին օրը, ես կզղջայի՞ արածիս համար»: Եթե մի քանի օր շարունակ այս հարցին դրական պատասխան եք տալիս, ապա անհրաժեշտ է հրատապ փոխել որևէ բան:
Թարգմանությունը 168.am-ի