Քիմ Քարդաշյանի մասին վատ գրառումներ կատարում են մեծամասամբ իրենց կյանքում տեղ չգտած երիտասարդ փուչ աղջիկները». Գոհար Հարությունյան
Գեղեցկուհի Գոհար Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցին ու համացանցում հայ «աստղերի» բացասական գրառումների մասին, ասաց. «Քիմի այցին Հայաստան՝ խելացի մարդը միանշանակ դրական պետք է վերաբերվի: Մի քանի օր շարունակ Հայաստանը, մեր ցավն ու պատմությունն ուշադրության կենտրոնում են: Ինչո՞ւ են գեղեցության թագուհիներ ընտրվում: Որովհետև իրենց տեսնում և լսում են: Եվ կարելի է այդ հզոր ուժն օգտագործել ցանկացած բարի գործի համար: Քիմի այցը վառ ապացույց է: Հուսամ՝ նա այստեղից կվերադառնա դրական և վառ հիշողություններով, տպավորություններով և նվերներով և վերստին Հայաստան վերադառնալու մեծ ցանկությամբ: Հատկապես, երբ ես մեր տան պատշգամբից ուղիղ նայում եմ նրանց՝ Հովնանյանի կողմից իրեն նվիրած հողին: Իսկ վիրավորական մեկնաբանություններն անխուսափելի են: Ես էլ եմ ֆեյսբուքով մի հոգու հետ վիճաբանությունների մեջ եղել: Իսկ անշնորք քոմենթներին բացասական եմ վերաբերում: Դրանք գրվում են հաճախ միայն նախանձից և չկամությունից դրդված: Դա անում են մեծամասամբ իրենց կյանքում տեղ չգտած երիտասարդ փուչ աղջիկները»: