Հիլարի Քլինթոնը քննարկում է հնարավոր այցը Երեւան ապրիլի 24-ին. «Մեդիամաքս»
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը քննարկում է ապրիլի 23-24-ին հնարավոր այցը Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին Մեդիամաքսին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի (Armenian Caucus) աղբյուրը: Խմբին անդամակցում է ավելի քան 90 կոնգրեսական: Ըստ աղբյուրի՝ Հիլարի Քլինթոնը, որը ապրիլի 12-ին պաշտոնապես հայտարարել է 2016թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, դեռ վերջնական որոշում չի կայացրել եւ շարունակում է խորհրդակցությունները ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ապրիլի 24-ին Հիլարի Քլինթոնի այցը Երեւան կարող է «լավ տարբերակ» լինել Օբամայի վարչակազմի համար, ասել է Մեդիամաքսի աղբյուրը: Նրա խոսքով՝ նա պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչը չէ, եւ Թուրքիան չի կարողանա ընդդիմանալ 100-րդ տարելիցի միջոցառումներին նրա ներկայությանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: