Բաժիններ՝

Կասկածելի մասնիկներ` շաքարավազի մեջ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված շաքարավազի միջից հայտնաբերվել է կասկածելի մասնիկներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից:

Մասնավորապես, մարտի 11-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Գ.-ի անվամբ քաղաքացի Հ. Մ.-ի բերած հանձնուքից հայտնաբերել և առգրավել են 485 գրամ ընդհանուր քաշով շաքարավազ, որին խառնված են եղել շաքարավազի հատիկների մեծության սպիտակ գույնի կասկածելի մասնիկներ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս