
ՀԱՊԿ-ի երկրներն արտոնյալ գներով զենք ձեռք բերելուց տնտեսել են ավելի քան 500 միլիոն դոլար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի երկրները 2014 թվականին տնտեսել են ավելի քան 500 միլիոն դոլար արտոնյալ կերպ սպառազինություն ու տեխնիկա գնելուց: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտւղար Նիկոլայ Բորդյուժան:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այդ թիվը կազմի ավելի քան 650 միլիոն դոլար: Բորդյուժան չի հայտնել, թե որքան է կազմում 2015 թվականին արտոնյալ գնումների ծավալը.
«Ես տվյալներ չունեմ գնումների ընդհանուր ծավալի մասին: ՀԱՊԿ-ի անդամները սպառազինություն գնում են ոչ միայն Ռուսաստանից: ՀԱՊԿ-ի երկրներն իրավունք ունեն և օգտվում են դրանից, սպառազինություն գնել նաև այլ մատակարարներից»: