Փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով հարցաքննվել է Շիրակի նախկին ոստիկանապետը. yerkir.am
Yerkir.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է նոր զարգացումներ տեղի ունենան Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով: Հիշեցնենք, որ սպանությունից անցել է 6 տարի, սակայն մինչ այժմ գործը բացահայտված չէ: Կայքի աղբյուրների պնդմամբ՝ ներկայումս ուսումնասիրվում է այս գործով ապացույցներ կեղծելու վարկածը: Խոսակցություններ կան, որ վերջին շրջանում այս գործով ակտիվորեն շոշափվում է Շիրակի նախկին ոստիկանապետ, այն ժամանակ 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանի անունը:
Գործի ընթացքի և այս գործով Կարեն Բաբկեխյանի կարգավիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու ակնկալիքով yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Ի պատասխան հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ՀԿԳ գլխավոր վարչությունում գործի նախաքննությունը շարունակվում է: Գործով, որպես վկա, հարցաքննվել է նաև Կարեն Բաբակեխյանը: Սակայն հարցաքննության ժամկետների վերաբերյալ որևէ տվյալ չէին հաղորդել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: