Մոմավառություն` ի հիշատակ զոհված զինծառայողի

Այսօր` Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցում, ժամը 19:00-ին մոմավառություն է անցկացվելու` ի հիշատակ զոհված զինծառայող Լևոն Միրզոյանի։

«Ջրաբերդ»-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ մոմավառությունը լինելու է եկեղեցուց մինչեւ Լևոն Միրզոյանի բնակարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930