Բաժիններ՝

Ազերիները գրավել են ռուսական շուկան, իսկ «Բենտոնիտը» հույսեր է տալիս

Իջեւանի «Բենտոնիտ» ԲԲԸ տնօրեն Ալեքսան Դարբինյանից  tesankyun.am-ը տեղեկացել է, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում բենտոնիտի փոշի վերամշակող գործարանը մի քանի օր առաջ վերսկսել է աշխատանքը:

Ա. Դարբինյանի վկայությամբ՝ գործարանում այժմ աշխատում է 70-80 հոգի: Ձեռնարկության տնօրենը հավաստիացրեց, որ լուծված է գործարանի արտադրանքի արտահանման հարցը, եւ առաջիկայում գործարանը կաշխատի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, նոր աշխատողներ կընդունվեն:

Հավելենք, որ երբեմնի արդյունաբերական հսկան այժմ հազիվ գոյատեւում է:

Կայքի  տեղեկություններով՝ 4-5 տարի առաջ վրացի միջնորդների միջոցով ադրբեջանցիները «Իջեւանի բենտոնիտից» գնել են արտադրական հոսքագիծ եւ այն վերագործարկել Ադրբեջանում:

Դրա հետեւանքով Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղի գործարանում ավելացել է բենտոնիտի փոշու արտադրության ծավալը: Ադրբեջանցիները օգտվելով տրանսպորտային միջոցների ընձեռած լայն հնարավորություններից՝ իրենց արտադրած բենտոնիտի փոշու համար Ռուսաստանի շուկայում մեծ տեղ են զբաղեցրել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս