Քիմ Քարդաշյանն է ինձ 300 000 դոլար առաջարկել, որ իմ հետ ընթրի. Լևոն Մարտիրոսյան. news.am
Քիմ Քարդաշյանն է ինձ առաջարկել 300 000 դոլար, որ իմ հետ ընթրի, սակայն ես մեծահոգաբար հրաժարվել եմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ՄԻԱԿ քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի հետ ընթրելու համար վճարել է 300 հազար ԱՄՆ դոլար:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք Քիմ Քարդաշյանն ընդունել է ԱԺ գնալու իր հրավերը, նա նշեց, որ առաջարկը հնչեցրել է նախօրեին ընթրիքի ժամանակ, սակայն ժամանակի սղության պատճառով այն հնարավոր չէ կազմակերպել:
«Քիմը խոստացել է եւս մեկ անգամ գալ Հայաստան, գուցե այդ ժամանակ հնարավոր լինի կազմակերպել»,-ասաց Լեւոն Մարտիրոսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: