Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»  հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենախոստումնալից եւ հեռանկարային ուղղություններից մեկը` հույս հայտնելով, որ հիմնադրամը մեծապես կնպաստի այս ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին այս ծրագրի իրականացմանը մասնակցելու համար` բարձր գնահատելով նրա շարունակական հայրենանվեր գործունեությունն Արցախում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս