Փոխհրաձգությու՞ն, թե՞ վրաերթ
Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գյումրիում կրկին կրակոցներ են հնչել և կա մահացած, այնուհետ տեղեկատվությունը փոփոխության ենթարկվեց: Նշվել էր, որ տեղի ունեցածը վրաերթ է մահվան ելքով:
Շիրակի մարզի դատախազությունից Tsayg.am-ին հայտնել են, որ ապրիլի 7-ին ժամը 22:50-ի սահմաններում Գյումրու շտապբուժօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանյան խճուղում գտնվող «Մուշ» խանութի մոտ կա տղամարդու դիակ:
Պարզվել է, որ ժամը 22:30-ի սահմաններում 1984 թվականին ծնված Արտակ Գասպարյանը «Մերսեդե» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու 107 ա շենքի բնակիչ 1965 թվականին ծնված Արթուր Գալստյանին: Վերջինս տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ: