Բաժիններ՝

Երևանում վրաերթի են ենթարկվել միանգամից 3 քաղաքացիներ

Ապրիլի 9-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, 2 տղամարդ են ընկած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 32ՕՍ697 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Զ.) վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների, ովքեր, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս