Բաժիններ՝

Բաքվում Զորավար Անդրանիկի նկարը խուճապ է առաջացրել

Tesankyun.am-ը գրում է. Տարիներ շարունակ ադրբեջանցիները չեն ճանաչել Անդրանիկին: Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատերերի շրջանում թունդ վեճեր, մեծ աղմուկ է ծագել, երբ պարզվել է , որ Բաքվի Արիֆ Հեյդարով փողոցի 23 հասցեում գտնվող «Մոնթիբուրգ» սրճարանի մուտքի ցուցանակին պատկերված է Զորավար Անդրանիկի նկարը:

Ադրբեջանցի լրագրողներից մեկը գնացել է այդ սրճարան եւ մատուցողին հարցրել,թե ինչո՞ւ են կախել Անդրանիկի նկարը: Վերջինս պատասխանել է, որ դա Անդրանիկի նկարը չէ, այլ գինու,լիկյորի գործարանի սեփականատեր Մոնտինի, որի անունն է գրված նկարի տակ: Մատուցողն ասել է,որ ինքը երբ եկել է այդ սրճարանում աշխատելու, նկարը կախված է եղել,շատերն են նայել դրան, սակայն չեն ճանաչել Անդրանիկին:

Ստացվում է՝ տարիներ շարունակ ադրբեջանցիները չեն մտածել , թե գինու, լիկյորի գործարանի սեփականատերն ինչո՞ւ է գեներալի ուսադիրներով:

Լուսանկարը՝ vesti. Az կայքի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս