Բաժիններ՝

«Տպավորությունն այնպիսին էր, որ գործ ունենք ոչ թե պետության, այլ սխոդկաների հետ». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է գազային հանձնաժողովի եզրակացության քննարկումը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախկինում գազի գնի շուրջ ծավալված իրադարձությունները, մանավորապես՝ նախկին վարչապետի խոսքը, թե գնի շուրջ ռուսների հետ խոսել են բանավոր:

«Այսինքն՝ տպավորությունն այնպիսին էր, որ գործ ունենք ոչ թե պետության հետ, որ բանակցում է մյուս պետության հետ, այլ որ գործ ունեինք սխոդկաների հետ, որոնց խոսակցության արդյունքում պարզվեց, որ ՀՀ ժողովուրդը 300 մլն պարտք ունի գազի համար»,- ասաց Զոհրաբյանը:

Նա թալան անվանեց համակարգում տեղի ունեցածը, նկարներ գնելու համար 1.5 մլն ծախսը, ու նշեց, որ կարող է վաղը գազի աշխատողների ճաշակն ավելի բարձրանա ու նրանք Տիցիանի ու այլ հանրահայտ նկարիչների աշխատանքների բնօրինակները գնեն:

Ն. Զոհրաբյանն անդրադարձավ Լոզանից հետո ՀՀ-ի համար բացվող հնարավորություններին, որը լրջագույն հնարավորություն է ՀՀ-ի համար իրանական գազը սեփական տարածքով Եվրոպա հասցնելու համար: Ըստ նրա՝ դա ամենակարճ, ամենաէժան, ամենաշահավետ ճանապարհն է: Նա կասկած հայտնեց, որ ՀՀ-ն կարող է կաշկանդված լինել ինչ-ինչ ստրկատիրկական պայմաններով, բայց չօգտագործել այս լրջագույն հնարավորությունը քաղաքական մեծագույն սխալ կլինի: Զոհրաբյանը նկատեց, որ Իրանի դեսպանը քանիցս հայտարարություններ է արել, որ ավելի ժան գազ կտրամադրեն ՀՀ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս