Եվրոպական հինգ երկիր «Թուրքական հոսք» գազատարը կառուցելու ցանկություն է հայտնել
Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ` Հունաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Հունգարիայի ու Թուրքիայի արտգործնախարարներն ապրիլի 7-ին իրենց հանդիպման ժամանակ հաստատել են «Թուրքական հոսք» գազատազրի կառուցման նախագծին:
Հանդիպմանը դիտորդի դերում մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին հռչակագիր, որում խոսք է գնում Թուրքիայից Եվրոպայի երկրներ բնական գազի փոխադրման աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացման մասին:
«Գազպրոմի» նախագծին մասնակցելու կոնկրետ հարցրերը յուրաքանչյուր երկրի հետ քննարկվելու է առանձին: