Մոսկվան բացառում է Ղարաբաղյան հակամարտության էսկալացման հնարավորությունը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքներով կազմակերված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը բացառում է Ղարաբաղյան հակամարտության «թեժ փուլին» անցում կատարելու հնարավորությունը.

«Ես համոզված եմ, որ չնայած հռետորիակին` դա չի ցանկանում շահագրգիռ կողմերից և ոչ մեկը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ մեր բոլոր գործողությունները, ես նկատի ունեմ Ռուսաստանի գործողությունները միտված են նրան, որ հնարավորինս արագ գտնվի փոխըմբռնելի որոշում:

Ռուսաստանն այսուհետ նույնպես ակտիվորեն նպաստելու է բոլոր կողմերի համար ընդունելի հիմքի վրա այդ խնդրի կարգավորման համար պայմանների ստեղծմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930