«Մեր հեռանալուց մի քանի րոպե հետո հերթական ականը պայթեց». Դիվերսիայի հետքերով

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեսյբուքյան իր էջում տեղադրել է իր հերթական տեսանյութը, որտեղ ներկայացնում է՝ «Դիվերսիայի հետքերով» կատարված՝ Եղնիկներում անցկացրած վերջին օրվա նկարահանումները…:

«Այցելեցինք գիշերը ականանետներով ռմբակոծված մեր դիրքերը նախ համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է երկրորդն էլ, որպեսզի տեսնենք թե արդյո՞ք տղերքը ընկճված են վերջին օրերի թշնամու խիստ ակտիվ լինելուց, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ մեր նկարահանումներից ընդամենը մի քանի օր առաջ էր նույն այդ դիրքերից մետրերի վրա դիվերսիոն հարձակում եղել, ինչի արդյունքում, ցավոք, մենք ունեցանք 4 զոհ: Ադրբեջանական դիվերսիոն խումբը ամբողջովիոն ոչնչացվեց, ինչպես նաև նրանց օգնության եկած ասքյարներից մի քանիսը: Տեսանյութի սկզբում, ուր կանգնած խոսում եմ, մեր հեռանալուց մի քանի րոպե հետո հերթական ականը պայթեց, ինչին հաջորդել է մեր տղաների պատժիչ գործողությունները, որի շնորհիվ էլ թշնամին համեմատաբար խաղաղվել է վերջին շաբաթվա ընթացքում: Փառք մեր զավակներին, որ այսօր պահում պահպանում են մեր երկրի ու երկրում մնացած բնակչության և երկրից հեռացածների ազգականների անդորրն ու խաղաղությունը…»,- գրում է կինոռեժիսորը:

Տեսանյութեր

Լրահոս