
Նալբանդյանն ու Լավրովը քննարկում են Պուտինի երևանյան այցի նախապատրաստումը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտադիր են բանակցությունների ժամանակ քննարկել ավելի վաղ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:
Բացելով Նալբանդյանի հետ հանդիպումը` Լավրովը հայտարարել է, որ ուրախ է հերթական հնարավորության համար. «Մեզ մոտ ձևավորվել է արտգործնախարարների փոխադարձ այցերի ավանդույթ:
Մեր երկրների միջև գոյություն ունի ընդարձակ օրակարգ, որն առնչվում է երկկողմ հարաբերություններին, եվրասիական ինտեգրմանը, ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններին, միջազգային կիազմակերպությունների հարթակներին, այդ թվում նաև ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին»:
Նալբանդյանն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա հանդիպումը կլավ հնարավորություն է` քնննարկելու համար հարցերի լայն շրջանակ, ինչը վերաբերում է նաև տնտեսական ու ռազմատեխնիկական համագործակցությանը:
Նալբանդյանը հավելել է, որ իրենք քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Բացի այդ, Նալբանդյանն ու Լավրովը քննարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան` կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: