Բաժիններ՝

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. news.am

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանին տեղափոխել են Երեւան՝ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը։

«Գոռի վիճակը բավական լավ է, նա գիտակից վիճակում է գտնվում։ Նրանք այսօր առավոտյան ճանապարհվել են Երեւան՝ բուժումն այնտեղ շարունակելու համար»,-ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ Գոռ Դարմանյանին ուղեկցում են նրա ծնողները եւ հորեղբայրը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս