Շնորհավորանքներ և ցավակցություն ԱԺ-ում
Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց շնորհավորանքներով ու կատակներով: Նախ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորեց պատգամավոր Արմեն Մխիթարյանին, այնուհետև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Գալուստ Սահակյանին՝ կրկին ծննդյան տոնի առթիվ:
«Իմը ոչինչ, ամեն օր է»,- կատակեց Գ.Սահակյանը:
Այնուհետև ԱԺ նախագահն անցավ օրվա տխուր թեմային ու հայտարարեց, որ մահացել է Դավիթ Զադոյանը. «Օրենսդիր ու գործադիր մարմիններում իր ծանրակշիռ գործունեությամբ, Արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցությամբ՝ նա մեծ ներդրում է ունեցել մեր պետության կառուցման ու կայացման գործում»: Պատգամավորները մեկ րոպե լռութամբ հոտնկայս հարգեցին Դ.Զադոյանի հիշատակը: