
«Կան համայնաքապետեր, որոնց կառավարման ձևը համայնքի բնակչությանը նվաստացնելն է

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փոխվարչապետի պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո ամենակարևոր նախաձեռնությունը, որ արել եմ եղել է համայնքապետերի հետ դասընթացները։ Կառավարության թիվ մեկ նպատակը եղել է համայնքապետերի միջոցով մեր հասարակությանը փոխանցել առկա դժվարությունները և ինչո՞ւ չէ՝ նաև համատեղ դրա լավագույն լուծումների գտնումը։
Քարոզարշավի ընթացքում, ցավոք, նկատում եմ, որ կան համայնաքապետեր, որոնց կառավարման ձևը համայնքի բնակչությանը նվաստացնելն է ու իրենց կամքի պարտադրումը։ Կարծում եմ, մենք՝ քաղաքական գործիչներս, լուրջ հետևություններ անելու անհրաժեշտություն ունենք»: