BBC-ի ռեպորտաժը՝ Արցախի մասին
BBC-ը ռեպորտաժ է պատրաստել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքում «սառեցված հակամարտության» զարգանալու մտավախությունների ֆոնին:
Այն պաատրաստել է BBC-ի թղթակից Ռայհան Դմիտրիեն` ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային երկրների ամենաձգձգվող հակամարտություններից մեկն է:
Ռեպորտաժում նշվում է, որ պատերազմի հետևանքով զոհվել է 30.000 մարդ, և չնայած նրան, որ արդեն 20 տարի է, ինչ ստորագրված է հրադադարի մասին համաձայնագիր` տարածաշրջանը շարունակում է մնալ ամենառազմականացված գոտիներից մեկը:
Շփման գծի երկայնքով հաճախ են հնչում կրակոցներ, ինչում կողմերը մեղադրում են միմյանց: Վերջին ամիսներին կտրականապես աճել են ռազմական կորուստները: Դրա հետ կապված` երեխաներն իրենց ծնողներին հարցնում են, թե արդյոք պատերազմը վերսկսվե՞լ է:
Ռեպորտաժում պատմվում է ԼՂ-ում բնակվողների կյանքի մասին: Այսօր Լեռնային Ղարաբաղով շրջելիս ականատես ես լինում բազմաթիվ լքված շինությունների: Դրանց մի մասն ավերված է, մյուսները կանգնուն են, սակայն լքված են: Կարծես թե, ժամանակը սառել է այստեղ, սակայն բուն հակամարտությունը շատ ողջ է: