
Ավտովթար՝ Երևանում. նշանադրվածները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 15-ամյա Տիգրան Աթոյանը, Իսակովի պողոտայի եւ Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 44 QQ 445 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հատվածին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Տ. Աթոյանն ու նրա ուղեւորուհի՝ Երեւանի բնակիչ, 25-ամյա Քրիստինե Թամրազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը նշանադրվածներ են:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: