Բորիս Նեմցովի սպանողը դեպքի վայրից փախել է օսեթական համարանիշներով «ՎԱԶ-21102»-ով (լուսանկար)
Բորիս Նեմցովի սպանողը դեպքի վայրից փախել է օսեթական համարանիշներով «ՎԱԶ-21102»-ով: Այս մասին հայտնում է ռուսական «LifeNews»-ը:
Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ ոստիկանությանը հաջողվել է ճշտել նախօրեից փնտրվող արծաթագույն մեքենայի մակնիշն ու համարանիշը:
«Քիլլերը հեռացել է 2002թ.-ի արտադրության բաց մոխրագույն մետալիկ «ՎԱԶ-21102» ավտոմեքենայով: Մեքենայի որոնման ուղղությամբ աշխատում են Մոսկվայի ոստիկանության բոլոր անցակետերն ու բաժինները: Տեղեկատվություն կա, որ մեքենան կարող էր դուրս գալ Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի սահմաններից»,- «LifeNews»-ին ասել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Ոստիկանության տվյալներով՝ մարդասպանների ավտոմեքենայի վրա տեղադրված են Հյուսիսային Օսիայի համարանիշեր, սակայն, մեքենան հաշվառումից հանվել է դեռևս 2011թ.-ին: Մեքենայի նախկին սեփականատիրոջ անձը ճշտված է. նա ապրում է Վլադիկավկազի մերձակայքում: