«Ես ուզում եմ, որ մենք, այո, հենց «մրցակից» բառն օգտագործենք նախընտրական արշավի ընթացքում» Ա. Ղուլյան
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանըը Արցախի խորհրդարանական քաղաքական ուժերին կոչ է արել գալիք ընտրւոթյուններից առաջ պահպանել ներխորհրդարանական համերաշխության եւ քաղաքակիրթ համագործակցության ավանդույթները:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահի հրամանագրով հերթական խորհրդարանական ընտրությունների օր է նշանակվել 2015թ. մայիսի 3-ը: Այդ ընտրությւոնների արդյունքում Արցախում ձևավորվելու է մշտական հիմունքներով գործող խորհրդարան:
Գործող 5-րդ գումարման ԱԺ-ի նախագահը, վերջին նստաշրջանի բացմանը դիմելով գործընկերներիին, ասել է,
«Առաջիկայում այստեղ ներկայացված քաղաքական ուժերը կլինեն խորհրդարանական ընտրապայքարի մրցակիցներ: Ես ուզում եմ, որ մենք, այո, հենց «մրցակից» բառն օգտագործենք նախընտրական արշավի ընթացքում իրար հետ հարաբերվելիս: Եւ պարտավորվենք պահպանել մրցակցության գրված եւ, թերեւս ավելի շատ, չգրված կանոնները: Ազնիվ մրցակցության մեջ արդարորեն ձեռք բերված հաջողությունը միայն կլինի բոլորինս` մեր ժողովրդինը, Արցախի Հանրապետությանը»: