Ուշադրություն բջջային կապից օգտվողներին. զգուշացեք կեղծ զանգերից. iravaban.net
Իրավաբան.net-ին երեկ և այսօր դիմել են քաղաքացիներ, ովքեր նշել են, որ զանգեր են ստանում «370» կոդով հեռախոսահամարներից: Քաղաքացիները փորձել են ետ զանգել, սակայն լսել են տարօրինակ ձայներ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից մեզ տեղեկացրին, որ դրանք հաքերային բնույթի զանգեր են, փոխնցվեց, որ միջազգային հաքերները զանգեր են կատարում և անջատում, որպեսզի բաժանորդները, հետաքրքրությունից ելնելով, պատասխան զանգ կատարեն և նրանցից մեծ գումարներ գանձվի այդ հաքերների հեռախոսահամարներին:
Նման զանգ ստացողները չեն կարողանա պատասխանել, քանի որ զանգը կասեցվում է, սակայն նույն հեռախոսահամարով հետզանգ կատարելու դեպքում, կմիանա ձայնային օպերատոր և քաղաքացիները կլսեն անբարո պահվածքով կանանց ձայներ, իսկ այդ ընթացքում նրանց հաշիվը կզրոյացվի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: