Նեմցովի ընկերուհին գտնվում է հսկողության տակ, նա պատրաստվում է մեկնել Ուկրաինա

Աննա Դուրիցկայայի փաստաբանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտնել է, թե որտեղ է վերջինս գտնվում:

«Աննան գտնվում է Նեմցովի համախոհներից մեկի բնակարանում: Նրան պահում են հսկողության տակ եւ ոչ մի տեղ չեն թողնում»,- հայտնել է պաշտպան Վադիմ Պրոխորովը: Նրա խոսքերով՝ Աննա Դուրիցկայան տվել է բոլոր անհրաժեշտ ցուցմունքները եւ հիմա մտադիր է վերադառնալ Ուկրաինա»:

«Դեռ երեկ Աննան պաշտոնական հայտարարությամբ դիմել էր Մոսկվայում Ուկրաինայի դեսպանին, որպեսզի վերջինս օգնի նրան վերադառնալ Կիեւ»,- ավելացրել է փաստաբանը: Վերջինս նաեւ հայտնել է, որ առայժմ ոչ մի նորություն չունի սպանության գործի քննության վերաբերյալ:

Աղբյուր` lenta.ru

 

Տեսանյութեր

Լրահոս