Բաժիններ՝

Օջալանը PKK-ին կոչ է արել գումարել գարնանային կոնֆերանս` պատմական որոշում ընդունելու համար

MK-Turkey.ru-ի փոխանցմամբ` «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ, Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանը PKK-ին կոչ է արել գումարել գարնանային կոնֆերանս` զենքը վայր դնելու համար.

«Ես PKK-ին կոչ եմ անում գարնանային ամիսներին գումարել արտահերթ համագումար` ընդունելու համար զինված պայքարին վերջ դնելու մասին պատմական ու ռազմավարական որոշում»:

Օջալանի այդ կոչը համարվում է նշանակալից քայլ` 30-ամյա զինված դիմակայությանը վերջ դնելու համար: Օջալանի այս կոչը հրապարակել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP):

Վերջինիս ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք հասել են «կարգավորման գործընթացի» (թուրք-քրդական հաշտեցման) կարևոր փուլին, և որ Թուրքիան մոտ է խաղաղությանը, ինչպես երբևէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս