
Սամվել Ալեքսանյանի աշխատողները հարվածել են Newsbook-ի լրագրողին

Այսօր լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տան և պահեստների մոտ մարդկանց հոծ բազմություն է հավաքված: Սամվել Ալեքսանյանը որոշել էր բնակիչներին գարնան առաջին օրվա առթիվ 10 հազարական դրամ բաժանել:
NewsBook-ի թղթակիցը եղավ տեղում, ճշտելու, թե ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանի տան մոտ այդքան մարդ հավաքվել։ Հավաքված մարդիկ ժխտել են տեղեկությունը, թե Սամվել Ալեքսանյանն իրենց գումար է բաժանում։ Նրանք ասել են, որ այստեղ իրենց ոչ ոք չի կանչել, և որ հավաքվածները մոտակա պահեստի աշխատակիցներ են միայն։
Կանայք տեսնելով, որ լրագրողի մոտ տեսախցիկ կա և փորձում է տեսանկարահանել, հարձակվել են մեր լրագրողի վրա և փորձելով քաշքշել տեսախցիկը` անգամ հարվածել լրագրողին։