Բաժիններ՝

«Բելաջո» ռեստորանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից 22-ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացավ. shamshyan.com

Քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 22-ամյա Արծրուն Մելիքյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել՝ Երևանում «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության եւ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, եւ կան վիրավորներ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս