Ռուսաստանի նախագահի առողջության մասին զեկույցը Պենտագոնի պատվերով կազմել է ONA հետազոտական կենտրոնը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանը բացարձակապես չի հարգում այդ խմբի աշխատանքը, ծաղրում է տարածած հայտարարությունները, ինչն էլ հանգեցրեց նրան, որ համանախագահները պարզապես հոգնեցին նույն հայտարարություններով դիմել Ադրբեջանին, թեև Ադրբեջանն իր հերթին՝ ցուցադրում է, որ ձանձրացել է ՄԽ-ից:
Մինչ ռուսական կողմը սկսել է շրջանառության մեջ դնել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդում մեղադրվող Վալերի Պերմյակովի հոգեկան անառողջ լինելու վարկածը, սպանության հետ կապված բազմաթիվ տրամաբանական հարցեր դեռեւս մնում են անպատասխան:
ՀԿ-ները համաշխարհային առաջնորդներին կոչ են արել ապրիլի 24-ին ժամանել ոչ թե Դարդանել, այլ՝ Երևան:
Հենց նոր մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել ազատ արձակել Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական Ալեքսանյանին և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
«Կարճ ասած՝ երկիրը փլուզվում է և ակնհայտ է, որ այս իշխանությունները այս ճգնաժամից հանելու ոչ մի հնարավորություն չունեն և ուրեմն՝ ավելի քան արդիական է իշխանության հեռացումն ու Հայաստանում ճգաժամային կառավարության ստեղծումը, որն իսկապես կկարողանա կառավարել այս ճգնաժամը, որում հայտնվել ենք իշխանության ապաշնորհ ու կոռուպցիոն քաղաքկանության հետևանքով»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն»մեդալով։
2015 թվականի հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։
ԱՄՆ-ը ցանկանում է Կուբայի մայրաքաղաքում դիվանագիտական լիարժեք ներկայացուցչություն բացել արդեն ապրիլին:
«Բերձորի հետ կապված շատ պարզ հայտարարել եմ, որ համաչափ չի եղել ուժը,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու հավելեց,- Բայց նախ պետք է իշխանությունները և մենք բոլորս ընդունենք, որ եթե մի ճանապարհ ենք որդեգրել, որ ԼՂ-ն անկախ պետություն է, կեսից եկեք չփոխենք մեր տրամաբանությունը: Կամ՝ ընդունում ենք, որ կա անկախ պետություն, կամ՝ չկա: Եթե կա, պատասխան պետք է տանք միջազգային հանրության առաջ: Եթե չկա, ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին»:
«Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել եւ չպետք է լինի ներքին թշնամանք եւ ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ եւ շրջանակներ, որոնք, անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի եւ անձնական վիրավորանքների բառապաշարը»: Այդ միտքն է արտահայտել իր բացման խոսքում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ իր կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովում: Բնականաբար, նրանից հետո ելույթ ունեցողները այս հորդորին չանսացին՝ Քիմ Քարդաշյան, փամփերսներ, կովի կրծքեր, ականջօղեր եւ այլն:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
«Բայց ասողին լսող է պետք, հետո պարզվում է, որ նոր խնդիրներ, նոր տեսակետներ են առաջացել: Հիմա մենք մեր տեսակետների վերաբերյալ ինչպե՞ս կարծիք հայտնենք: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս են լուծվելու խնդիրները: Ասում են՝ արդյունավետ կառավարում, բայց կառավարման մոդելը չեն փոխում: Մենք պատերազմի մեջ ենք արդեն քանի տարի և նոր ենք հիշե՞լ, որ այդ պատերազմը կարող է խոչընդոտել, որ կառավարման համակարգը փոխվի: Ո՞վ ասաց, որ խորհրդարանական համակարգը կվտանգի պետության անվտանգությունը»:
Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքը՝ խնդրելով դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-49-62 հեռախոսահամարով:
Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում:
«Երբ քաղաքական գործիչը որևէ խնդրի վերաբերյալ ունի կարծիք, որում վստահ է, չպետք է զլանա դա արտահայտել։ Նույնիսկ, եթե հակառակ տեսակետ ունեցողները կարող են շատ անհանդուրժող լինել։ Ես կրկնում եմ իմ թեզը. Ապրիլի 24-ը հայ ժողովրդի միասնության խորհուրդն ունի։ Այս երևույթն իր էությամբ համեմատելի չէ ՀՀ-ի ներսում գոյություն ունեցող անգամ ամենասուր խնդրի հետ՝ լինի ռեժիմից ազատում, օրհասական վիճակ և այլն։ Ձևակերպեք, գտեք ուրիշ կարգախոսներ, ամենաարմատական դիրքերից պայքարեք ռեժիմի տապալման համար, դիմեք անգամ ամենաանընդունելի միջոցներին, բայց ապրիլքսանչորսյան խորհուրդը մի հանգեցրեք ներքաղաքական խնդիրներին»:
Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ակնկալվում է, որ նախևառաջ Մոսկվա կժամանի Ֆրանսիայի նախագահը, իսկ դրանից 1-2 ժամ անց՝ նաև Գերմանիայի կանցլերը:
«Մեր պետության համար արժանապատիվ տարբեակը, որ իշխանությունը վերջ տա այդ ինքնասիրահարվածությանը և համարժեք գնահատի իրավիճակը: Մեր պետականության ողնաշարին հարվածել է ընտրությունների կեղծումը: Յուրաքանչյուրս մեր տեղում մեղավոր ենք, որ նման իրավիճակ է ստեղծվել: Եթե սահմանադրական բարեփոխումների մասին խոսքը շարունակվի, դա իշխանական բուրգի վերարտադրություն կնշանակի: Իշխանությունը պետք է պատրաստ լինի արտահերթ ընտրությունների՝ նախապես Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելով»:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը:
ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին։
Նախարարի խոսքերով՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը «կենսական կարևորություն ունի» Եվրոպայի համար:
«Բանն այն է, որ օրենքի նախագծի քննարկման ընթացքում պարզվեց, որ նման օրենք հնարավոր չէ ընդունել, որովհետև Սահմանադրությունում հղում չկա Հանրային խորհրդի մասին»:
Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:
Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Այսօր՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 53-ամյա Վարդան Թադևոսյանը Արշակունյաց պողոտայի և Մասիս փողոցի խաչմերուկում իր վարած Nissan Tiida մակնիշի 096 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանին: