«Ես չեմ կարծում, որ հավաքվել էինք լիդերության հարցը ճշտելու: Լիդերության հարցը կճշտվի այն ժամանակ, եթե խոսքը անձի է վերաբերում, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը»,- 168.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում հռետորների մեծամասնության հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի լիդերության մասին:
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) դեկտեմբերին նվազել են 51.3 միլիարդ դրամով։ Մարդիկ պարզապես գումարը դուրս են բերել բանկերից։
Թե ով կամ ովքեր են գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը, այլ հարց է: Սակայն, երբ այդ մասին խոսում է Գալուստ Սահակյանը, ով Հայաստանի քաղաքական դաշտում «դժվարըմբռնելի» մտքերի անվիճելի առաջատարն է, դա իսկապես զվարճալի է:
«Այդ տեղեկությունների հավաստիությունն արդեն իսկ կասկածի տակ է, որովհետև մինչ այդ այն տեղեկատվությունը, որը տարածվել էր Պերմյակովի հետ անմիջական առնչություն ունեցող տեղեկատվության աղբյուրներից, որևէ տեղեկատվություն նրա առողջական վիճակի հետ կապված չկար»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում 7 մարդ սպանելու մեջ, տառապում է օլիգոֆրենիա հոգեբուժական հիվանդությամբ՝ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 168, որոնք 2013թ. համեմատությամբ նվազել են 18.4%-ով:
«Հրադադարի ռեժիմը հիմնականում հակառակորդը օրը 4-5 անգամ խախտում է, մերոնք էլ, հայտնաբերելով հակառակորդի կրակակետը, այնքան են կրակում, մինչև որ ոչնչացնեն, մենք երբեք ինքներս հրադադարի ռեժիմը չենք խախտում, մենք ի պատասխան կրակում ենք ու լռեցնում»:
2014թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 12 076 դեպք, տուժել է 9 525 մարդ (591-ը զոհվել են, 8 934-ը` վիրավորվել), ժամանակավորապես տարհանվել` 701 մարդ:
Փետրվարի 1-ի տվյալներով՝ Ռուսաստանի ոսկու և արտարժույթի պահուստները նվազել են մինչև 376.21 միլիարդ դոլարի։
Հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել 38-ամյա երգչուհի Շակիրայի եւ 28-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրորդ որդին, ում անվանակոչել են Սաշա։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում այսօր՝ փետրվարի 6-ին, նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանի վիրահատությունն սկսելուց 4 ժամ անց բժիշկներին վերջապես հաջողվել է երեխայի մոտ կանգնեցնել արյունահոսությունը:
Երևանի բնակիչը կամավոր հանձնեց տանը պահվող ինքնաձիգը:
ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է կազմել է 1 միլիարդ 574 միլիոն դոլար կամ 26.6%, այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.2%:
Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.4 մլն ԱՄՆ դոլար:
Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրով ինստիտուտի պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոյը, քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ՝ հինգշաբթի օրը Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ:
Փետրվարի 5-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները «Մալաթիա» գյուղմթերքի շուկայի մոտից, զենք-զինամթերք և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարդան Զ.-ին:
Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը։ «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։ Էդվարդ Նալբանդյանը […]
Այսօր ժամը 20:00-ի սահմաններում ռաջ կրակոցներ են հնչել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել:
Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու նպատակով դեռևս 2015թ. հունվարի 12-ին հետախույզ շների օգտագործմամբ կատարված գործողություններն առավել մանրամասնելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման շնավարժների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչների կողմից կատարվել է զննություն, կազմվել է հավանական երթուղու սխեմա:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել1 1 203 746 զբոսաշրջիկ:
Հրշեջ-փրկարարներն Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (8 ուղևոր):
Պրեմիերա. Արման Հովհաննիսյան՝ «Պոպուրի»:
«Ժողովրդի իշխանությունը յուրացրած բոլոր պետական մարմինները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀԿ-ի վերնախավը, քաղաքականապես իրենք իրենց հայ ազգից դուրս են դրել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այն հայտարարությանը, թե՝ «ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը, ենթադրաբար, ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա», ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը։
Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Ռիչարդ Մ. Միլս կրտսերը երեկ երդում է տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Փետրվարի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի է ունեցել Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: