
Մտավոր հետամնացությո՞ւն, թե՞ գործը կոծկելու կարճ ճանապարհ. Չհամընկնող փաստեր` Գյումրիի սպանությունների գործով. medialab.am

medialab.am-ը գրում է. Մինչ ռուսական կողմը սկսել է շրջանառության մեջ դնել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդում մեղադրվող Վալերի Պերմյակովի հոգեկան անառողջ լինելու վարկածը, սպանության հետ կապված բազմաթիվ տրամաբանական հարցեր դեռեւս մնում են անպատասխան:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, ՌԴ գլխավոր տազմական դատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես բանակ զորակոչած զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի համապատասխան պաշտոնյաներին, որոնք զենք են վստահել Պերմյակովին: Ըստ ռուսական աղբյուրների, Պերմյակովն առհասարակ չպետք է բանակում ծառայեր, քանի որ մտավոր հետամնացությամբ է տառապում` օլիգոֆրենիա:
Թեեւ հրեշավոր դեպքից հաշված օրեր անց Պերմյակովի հայրը նշել էր, թե որդին հոգեկան առողջության հետ որեւէ խնդիր չի ունեցել, այնուամենայնիվ, շրջանառության մեջ դրված տեղեկությունների համաձայն, Պերմյակովը ոչ միայն օլիգոֆրեն է` մտավոր հետամնաց, այլեւ մեկ ամիս ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում: Սակայն այս մասին, ինչքան էլ զարմանալի է, ընտանիքի անդամները նույնիսկ իրազեկված չեն եղել:
… Արդյո ՞ք մտավոր հետամնացություն ունեցող մարդը կարող էր միայնակ այդ ծավալի հրեշավոր արարք գործել, անձայն ոչնչացնել մի ամբողջ ընտանիք, ապա անձայն ու աննկատ հեռանալ` թողնելով իր այցեքարտերն ամենուր:
Պերմյակովի` հոգեկան խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները սկզբում մի պահ եւս շրջանառության մեջ դրվեց, հաշվի առնելով այն անտրամաբանական բացատրությունը, որը նա իբր թե տվել էր Ավետիսյանների տանը կատարվածի համար: Թեեւ առ այսօր որեւէ տեղեկություն չկա Պերմյակովի դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին, այնուամենայնիվ, Պերմյակովի պաշտպանությունից հրաժարված Թամարա Յայլոյանը նշել էր, թե նրա հետ շփումից նման տպավորություն ընթացքում չի ստացել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: