Սամվել Ֆարմանյան. «Ապրիլքսանչորսյան խորհուրդը մի հանգեցրեք ներքաղաքական խնդիրներին». «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա։ Ռեժիմի դեմ բոլոր պայքարել ցանկացողները դա կարող են անել և պետք է անեն ՀՀ տարածքում։ ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ։ Սա անբարոյականություն է»,- Բերձորի դեպքերից հետո հայտարարել էր ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը: Թերթի թղթակիցը Ս. Ֆարմանյանից հետաքրքրվել է. «Այդ հայտարարությունից հետո որոշ մարդկանց լուտանքները Ձեզ չե՞ն մտահոգում»։

Ի պատասխան՝ նա ասել է. «Երբ քաղաքական գործիչը որևէ խնդրի վերաբերյալ ունի կարծիք, որում վստահ է, չպետք է զլանա դա արտահայտել։ Նույնիսկ, եթե հակառակ տեսակետ ունեցողները կարող են շատ անհանդուրժող լինել։ Ես կրկնում եմ իմ թեզը. Ապրիլի 24-ը հայ ժողովրդի միասնության խորհուրդն ունի։ Այս երևույթն իր էությամբ համեմատելի չէ ՀՀ-ի ներսում գոյություն ունեցող անգամ ամենասուր խնդրի հետ՝ լինի ռեժիմից ազատում, օրհասական վիճակ և այլն։ Ձևակերպեք, գտեք ուրիշ կարգախոսներ, ամենաարմատական դիրքերից պայքարեք ռեժիմի տապալման համար, դիմեք անգամ ամենաանընդունելի միջոցներին, բայց ապրիլքսանչորսյան խորհուրդը մի հանգեցրեք ներքաղաքական խնդիրներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս