Բաժիններ՝

Մարտի 6-ին Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները մարտի 6-ին կհանդիպեն Թբիլիսիում: Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, ով երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ.

«Այդ հանդիպումից քիչ անց Թավրիզում (Իրան) տեղի կունենա Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարների հանդիպումը, իսկ ավելի ուշ՝ Թուրքիայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի էկոնոմիկայի ու տրանսպորտի նախարարների հանդիպումը: Այս հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա Թուրքմենբաշիում»:

Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին՝ Զեյբեքչին ընդգծել է, որ այդ բանակցություններին զուգահեռ պլանավորված են նաև Թուրքիայի ու Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարների հանդիպումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս