Ինչո՞ւ Աժ-ն չընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Հարցին, թե ինչու այդպես էլ Աժ-ն չընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքը, երբ տևական ժամանակ օրենքի նախագիծը շրջանառության մեջ էր Աժ-ում և անգամ ներառված մեծ օրակարգում, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց.

«Բանն այն է, որ օրենքի նախագծի քննարկման ընթացքում պարզվեց, որ նման օրենք հնարավոր չէ ընդունել, որովհետև Սահմանադրությունում հղում չկա Հանրային խորհրդի մասին»:

Այլևս չի՞ լինելու այդ բարեփոխումը: «Սերժ Սարգսյանը և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկել են սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ ներառել այդ հարցը ևս. երբ կլինի սահմանադրական փոփոխությունների վերջնական տեքստը, պարզ կլինի՝ այդ առաջարկը կա՞, թե՞ ոչ»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս