
Մերկելն ու Օլանդն այսօր կժամանեն Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր երեկոյան ժամանելու են Մոսկվա՝ քննարկելու համար ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ առաջարկները:
Ակնկալվում է, որ նախևառաջ Մոսկվա կժամանի Ֆրանսիայի նախագահը, իսկ դրանից 1-2 ժամ անց՝ նաև Գերմանիայի կանցլերը: Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները նախօրեին Դոնբասի հակամարտության կարգավորման պլանը քննարկել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, իսկ այսօր նրանք դա կքննարկեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: