2014 թվականին Twitter-ի մաքուր շահույթը հասել է մինչև 101 միլիոն դոլարի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Twitter Inc. միկրոբլոգների ծառայության մաքուր շահույթը հասել է մինչև 101.07 միլիոն դոլարի, մինչդեռ 2013 թվականին գրանցվել էր 34.33 միլիոն դոլարի վնաս: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում:

Մեկ բաժնետոմսի հաշվարկով տարեկան մաքուր շահույթը կազմել է 0.14 դոլար՝  նախորդ տարվա 0.18 դոլարի վնասի դիմաց: 2014 թվականին Twitter-ի 140 նիշանոց հաղորդագրությունների ծառայությունից ստացված հասույթն աճել է 2.11 անգամ՝ հասնելով ավելի քան 1.4 միլիարդ դոլարի:

2014 թվականին Twitter-ի՝ ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է մինչև 288 միլիոն մարդու՝ 2013 թվականի 241 միլիոնի դիմաց: Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության մաքուր շահույթն աճել է 8.11 անգամ՝ հասնելով մինչև 79.32 միլիոն դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս