
Թուրքիան ու Ռուսաստանը սկսում են «Թուրքական հոսք» գազատարի տեխնիկական իրագործումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ռուսաստանը ձեռնամուխ են լինում «Թուրքական հոսք» գազատարի նախագծի տեխնիկական իրագործմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքերով՝ թուրքական «Բոթաշ» պետական ընկերության ու ռուսական «Գազպրոմ» ընկերությունների ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 7-ին և ձեռնամուխ կլինեն «Թուրքական հոսք» գազատարի նախագծի տեխնիկական իրագործմանը:
Յըլդըզը կարևորել է Թուրքիայի աշխարհագրական դիրքը, որը նրան հնարավորություն է տվել հարևան երկրների ու ԵՄ-ի երկրների միջև վերածվել էներգետիկ կամրջի: Յըլդըզի խոսքերով՝ 2010-2040 թվականներին 56 տոկոսով աճելու է էներգետիկայի համաշխարհային սպառումը: