
Դերասանն իր տան գողության մեջ թմրամոլներին է կասկածում. armlur.am

Դերասան Արտաշես Ալեքսանյանը դեռևս չգիտի` որքան վնաս է կրել նախօրեին իր բնակարանում տեղի ունեցած գողության հետևանքով: Armlur.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ հիմնականում կասկածում է տարածքի թմրամոլներին և հարբեցողներին, իսկ վերջին 20 տարիներին նման դեպք տեղի չէր ունեցել: Վերջին անգամ կողոպտել էին նրա արհեստանոցը, ինչն ինքը նկատել է պատերազմից վերադառնալուց հետո: «Հիմա քննություն է ընթանում: Ոստիկանները կպարզեն` որքան վնաս ենք կրել, և ովքեր են գողություն անողները: Դե՛, ես մի քանի գրամ ոսկի չեմ հաշվել: Երևի մոտ 10 հազար դոլարի վնաս ենք կրել»,- հավելել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: