
Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 24-ին արևելյան շրջաններում, 27-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
25-ին, 26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևանի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 7.60C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -26.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -4.90C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն