Բաժիններ՝

Դոնբասի բնակիչների զոհվելու համար մեղավոր են հանցավոր հրամաններ արձակած անձինք. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Դոնբասի բնակիչների զոհվելու համար մեղավոր են հանցավոր հրամաններ արձակած անձինք: Նրա խոսքերով՝ հակամարտության գոտում կիրառում են հրետանի, համազարկային կրակի համակարգ ու ավիացիա.

«Հարվածները հասցվում են առանց ընտրության՝ ուղիղ խիտ բնակեցված շրջանների վրա: Պատասխանատու են նրանք, ովքեր արձակում են այդպիսի հանցավոր հրամաններ: Այն մարդիկ, ովքեր անում են դա, պետք է իմանան, որ նման հակամարտությունները չունեն լուծման այլ եղանակ՝ բացառությամբ խաղաղության բանակցությունների ու քաղաքական բնույթի միջոցների»:

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան ցայժմ Կիևից չի ստացել հակամարտության կարգավորման վերաբերյալ արած առաջարկների պատասխանը. «Դժբախատաբար, մենք մեր առաջարկների համար ոչ միայն չստացանք որևէ հասկանալի պատասխան, այլև տեսանք հակառակ գործողություններ: Հենց կիևյան իշխանություններն են արձակել խոշորամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու մասին պաշտոնական հրամանը»:

Հունվարի 22-ին Դոնեցկում արկը դիպել է հասարակական տրանսպորտի կանգառին, ինչի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել է ևս 20 մարդ: 2015 թվականի սկզբին Դոնբասում ակտիվացել են ռազմական գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս