Բաժիններ՝

Ինչ են հայտնաբերել որսորդական շները Պերմյակովի հետքը փնտրելիս (լուսանկարներ). aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Ավետիսյանների տունը այս պահին շրջափակված է ոստիկաններով, հայ եւ ռուս քրեագետներն ու քննիչները համատեղ աշխատում են տան ներսում, դեպքի վայրում: Հարեւանների ասելով, Վալերի Պերմյակովին եւս քիչ հետո կամ վաղը առավոտյան կբերեն դեպքի վայր, նրանց ենթադրություններով, երևի թե, վերջինիս վախենում են օրը ցերեկով բերել, որպեսզի հանկարծ մարդիկ չտեսնեն ու գլուխը ջարդեն:

Gjumri-3

Gjumri-5

Թաղի տղամարդիկ համոզված են, որ ոճրագործը տիրապետում է Գյումրու քարտեզին, մասնավորապես անգիր գիտի իրենց թաղամասի առանձնահատկությունները: Թաղի բնակիչները բոլորը միաբերան ասում էին, որ որսորդական երեք շները Պերմյակովի հետքը գտել են իրենց թաղից դեպի Ստրոմմաշ թաղամաս տանող ու այնտեղ գտնվող Գյումրու ծերանոց: «Մեր տունը Ավետիսյանների տնից մի հինգ տուն վայր է, որսորդական շները մեր դռներով գնացին, ճամփին խաղահրապարակ կա, խաղահրապարակով դարձան ձախ, դուրս կան ծերանոց, ծերանոցով են հասան դեպի «Կարո» մարկետ ու հետքը այստեղ կորել է», -նկարագրեց թաղի տղամարդկանցից մեկը: Եթե խանութի մոտով հեռացած լիներ Պերմյակովը, ապա, ըստ հարեւանների, այդտեղ տեսախցիկ կար, կֆիքսեր: Ըստ նրանց, թաղի շատ ու շատ բնակիչներ չգիտեն այն զարտուղի, խճճված ճանապարհները, որոնք տանում են դեպի ծերանոց: «Կարո» խանութի մոտ շները կորցրել են ոճրագործի հետքը, ամենայն հավանականությամբ այստեղ կամ նրան դիմավորող է եղել, կամ տաքսի է նստել ու հեռացել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ aravot.am-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս