
«Դժբախտ պատահարից» զոհված ադրբեջանցի պայմանագրայինին թաղել են պատվո պահակախմբով. razm.info

razm.info-ն գրում է. Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, զինծառայողը սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով։
Դեպքի առթիվ զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ։
Նման տեղեկություն հունվարի 23-ին հայտնել է ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը՝ հղվելով ՊՆ-ի տրամադրած տեղեկությանը։ Նշենք, սակայն, որ չի հստակեցվում, թե երբ է գրանցվել միջադեպը։ Լրատվակայքը նշում է միայն, որ իրենց ունեցած տեղեկություններով, Բաբաշովը ծնունդով Ադրբեջանական ԽՍՀ Ֆիզուլու շրջանի Արազ-Զերգեր գյուղից էր։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: