Այս տարի Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարող է կազմել մինչև 100 միլիարդ դոլար. Կուդրին
Прайм գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը նախնական տվյալներով աճել է 2.5 անգամ՝ հասնելով մինչև 151.5 միլիարդ դոլարի: Այս մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Նա կանխատեսել է, որ 2015 թվականին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարող է կազմել 90-100 միլիարդ դոլար. «Դրանք շատ մեծ հարվածներ են յուրաքանչյուր տարի Ռուսաստանի տնտեսության համար»:
Սրանից առաջ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել էր տվյալներ, որոնհց համաձայն՝ 2014 թվականին Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը կազմել է 151.5 միլիարդ դոլար: Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2015 թվականին Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը կկազմի 118 միլիարդ դոլար: