Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ կարտադրեն արբանյակներ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան ու Ադրբեջանը քննարկում են արբանյակների համատեղ արտադրության հնարավորությունը: Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի գիտության, տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարար Իշիգ Ֆիքրին:

Նա հավելել է, որ դրա հետ կապված` ակնկալվում է անցկացնել համապատասխան հետազոտություն, և կարելի է կարծել, որ տվյալ ոլորտի նոր նախագծերը հնարավոր է իրականացնել համատեղ ջանքերով. «Այդ հարցը դեռ գտնվում է քննարկման փուլում»: Ֆիքրին շնորհավորել է Ադրբեջանին` կապված երկրորդ արբանյակն օգտագործել սկսելու և տվյալ ոլորտում նրա ունեցած նվաճումների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031