Բաժիններ՝

Հետխորհրդային տիրույթում ինտեգրացիոն գործընթացների խորացումն առաջնահերթ է Ռուսաստանի համար. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` հետխորհրդային տիրույթում ինտեգրացիոն գործընթացների խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններից մեկն է:

Այս մասին նշված է «Հասարակական դիվանագիտություն եվրասիական ինտեգրման համար» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին հղած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձում:

Փաստաթղթում նշված է. «Հետխորհրդային տիրույթում իրավահավասար, փոխշահավետ հենքով ինտեգրացիոն գործընթացների հետևողական խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթությունների թվում է:

Եվրասիական տիրույթում ինտեգրացիոն գործընթացների զարգացման մեջ կարևոր դեր են խաղում հասարակական կազմակերպությունները, լայն հանրությունն ու քաղաքացիական հասարակությունը: Եվրասիական ինտեգրումը բաց է ԱՊՀ-ի գծով նոր գործընկերների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031