Պարույր Հայրիկյանի պատասխանը Առաքել Մովսիսյանին. Ես որևէ անհատի չեմ վիրավորել
«Ես Առաքել Մովսիսյանի հետ խոսել եմ, նա ինձ չի պատասխանել, ԵՏՄ-ին կողմ քվեարկողներ դեռ չկան, որ նրանց ասեմ՝ էշի քուռակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց 168.am-ի հարցին՝ Դուք ԵՏՄ-ին կողմ արտահայտվողներին ասում եք՝ «էշի քուռակներ», Առաքել Մովսիսյանն էլ ձեզ այլ կոշտ պատասխան է տալիս, հնարավոր չէ՞ քաղաքակիրթ բանավիճել:
Հիշեցնենք, որ երեկ Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը ասել էր՝ եթե Պ. Հայրիկյանը գնա ու իր մոտ նման բան ասի, ինքը կթքի նրա երեսին. «էշի քուռակից էլ բեթար օրը կգցեմ»,- ասել էր պատգամավորը:
Պ. Հայրիկյանը պարզաբանեց, որ ինքը երևույթը շատ խիստ է գնահատել, երբեմն այնպիսի եզրույթներ է օգտագործել, որոնք քաղաքական չեն, որպեսզի մարդկանց սթափեցնի, բայց ինքը որևէ անհատի, որևէ վիավորական խոսք չի ասի. «Ես երևույթի մասին ասում եմ, որ այդ անհատը իրեն կաշկանդված զգա, բայց եթե դուք վաղը գաք, ասեք՝ ես ԵՏՄ-ի կողմնակից եմ, ես ընդամենը ձեզ կասեմ՝ ես ցավում եմ ձեզ համար:
Ինչ վերաբերվում է այն երիտասարդին, որի մասին դուք ասացիք, ես նրանց ընտանիքի հետ բավական մոտ եմ եղել, 1990 թվականին նրանք ինձ համար լուրջ աշխատել են, երբ ես արտաքսված էի արտասահամանում»:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ Ա.Մովսիսյանը իրեն չի պատասխանել. «Ինքը ասել է՝ եթե որևէ մեկն իմ երեսին այդպիսի բան ասի… շատ լավ հասկանալով, որ մեկը փորձում է սադրել, ես որևէ անհատի չեմ վիրավորել: Ասել եմ՝ այս երևույթն այնպիսի երևույթ է, որ այդպիսի բան անողը մանկամիտ է: Ժողովրդկան լեզվով՝ մանկամիտին, չհասկացողին, ասում են՝ մոզի, ճուտ, թխսական, էշի քուռակ: Ես երևույթին գնահատական տալու համար եմ նման տերմին ասել, բայց ես ինձ թույլ չեմ տա որևէ անհատի անձնապես վիրավորել»: