
Ջեյմս Ափաթուրայն այսօր ժամանում է Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն այսօր ժամանում է Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Նրա խոսքերով` Ափաթուրայը Վրաստանում կգտնվի մինչև դեկտեմբերի 5-ը: Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտարարել է, որ այցի շրջանակներում քննարկվելու են այն հնարավորություններն ու նոր պարտավորությունները, որոնք ստանձնել է Վրաստանը:
Ջեյմս Ափաթուրայը նախօրեի երեկոյան Բրյուսելում հայտարարել է, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը զարգանում է լավ տեմպերով և առկա է շատ լավ առաջընթաց: Ափաթուրայն ընդգծել է, որ անհամբերությամբ է սպասում այդ հարցերի շուրջ Վրաստանի վարչապետի ու մյուսների հետ մանրակրկիտ զրույց ունենալուն: